Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում` Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21011 մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2107 մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, ԱՄՆ քաղաքացի, 66-ամյա Զվարթ Ուզունյանը տեղում մահացել է, իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ, 53-ամյա Սեյրան Մուսիկյանը եւ ուղեւոր, ԱՄՆ քաղաքացի 67-ամյա Հովսեփ Ուզունյանը, ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Քոչարյանը եւ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Արամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Է. Քոչարյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ա. Արամյանը, Ս. Մուսիկյանը եւ Հ. Ուզունյանը տեղափոխվել են Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:




























