Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ պարոն Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հոկտեմբերի 8-ին Հայաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցերի:





























