Այսօր, հոկտեմբերի 5-ին Էստոնիայի մայրաքաղաքի «Լինդակիվի» մշակութային կենտրոնում տեղի կունենա նկարիչ Ֆելիքս Բուրմանի «Առաջին ծիծեռնակը Հայաստանից» ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ հեղինակի հետ եւ լսել նրա մեկնաբանությունները ստեղծագործությունների մասին:
Ցուցահանդեսն արտացոլում է հեղինակությունը զբացմունքներն ու վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ֆելիքս Բուրմանի կինը, չորս զավակներն ու երկու թոռներն ապրում են Հայաստանում: Բուրմանը Հայաստանի էստոնական համայնքի ղեկավարն է: Համայնքը փոքրաթիվ է` ընդամենը տասը մարդ: Բուրմանի Երեւանի Բարեկամության այգում տեղադրած հայ-էստոնական բարեկամության հուշարձանի հեղինակն է:
Ֆելիքս Բուրմանը հայտնի էստոնացի ճարտարապետ Կարլ Բուրմանի թոռն է եւ հանճարեղ նկարիչ-ակվարելիստ Կարլ Բուրման կրտսերի որդին: Նա ծնվել է Տալինում, 1978-ից բնակվում էր Երեւանում, սակայն այս տարվա հուլիսին վերադարձել է հայրենիք: Արվեստի մարդ Ֆելիքս Բուրմանը կամավոր մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել է Վազգեն Սարգսյանի եւ Գարեգին Նժդեհի մեդալների:
«Առաջին ծիծեռնակը Հայաստանից» ցուցահանդեսը կազմակերպել են Էստոնիայի հայ երիտասարդների միությունը եւ նկարիչի ընկերներ Նիկոլայ Անտոնովն ու Արման Մարգարյանը:

Հասանելի է
русскийՏեղադրություն



























