ՀԱՀ-ի դատարանը վճռել է 150 հազար ռանդով (մոտ 10 հազար դոլարով) տուգանել սպիտակամորթ կնոջը ռասիստական արտահայտությունների համար, որոնք առաջացրել էին սեւամորթ մեծամասնության վրդովմունքը ու պատասխան սպառնալիքներ՝ սպանել սպիտակներին ու նրանց արտաքսել երկրից, հայտնում է ՏԱՍՍ-ը
անշարժ գույքի նախկին գործակալ Փեննի Սփերոուն Facebook սոցցանցի իր էջում Նոր Տարուն Դուրբանի լողափերում հանգստացող սեւամորթներին «վայրի կապիկներ» է անվանել, որովհետեւ նրանք իրենց հետեւից աղբակույտեր են թողել:
«Նրա խոսքը նշանակում է, որ սեւամորթներին չի կարելի մարդ անվանել»,- հայտարարել է դատավոր Իրֆան Խալիլը: Նա Սփերոուին 60 օր ժամանակ է տվել տուգանքը վճարելու համար
Դատարանում նրա շահերը պաշտպանում էր դուստրը, որը հայտարարել է, որ մայրը հիվանդ է, ու բացի դրանից վախենում է իր կյանքի համար: Սկանդալի պատճառով Սփերոուին հեռացրել են երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից՝ Դեմոկրատական դաշինքից, որին երկրում փոքրամասությունն է սատարում
Իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսը ողջունել է դատարանի որոշումը: «Ցավոք 22 տարի անց (ապարտեիդի ռեժիմի անկումից հետո) ռասիստները շարունակում են հրապարակավ արտահայտել իրենց հայացքները: Այս որոշումը բոլորին հիշեցնում է, որ նման վարքագիծն անընդունելի է»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:




























