Ռուսաստանի Տուլայի մարզի Պետավտոտեսչության պետ Իգոր Կոնովալովը, որը Թուրքիայում ոստիկանության բաժանմունք էր տարվել բռնաբարության կասկածանքով հեռացվել է միլիցիայից, հաղորդում է Ինտերֆաքսը:

Թուրքական մամուլը մանրամասն լուսաբանել է 17-ամյա աղջկա բռնաբարության փորձի համար Թուրքիայում կալանված Կոնովալովի պատմությունը: News.am-ը, վկայակոչելով Milliyet-ին, հաղորդել էր, որ օգոստոսին ռուսաստանցի ոստիկանը Իրինա Ֆոմիչեւայի եւ նրա 17-ամյա դստեր հետ հանգստի էր մեկնել Թուրքիա: Օգոստոսի 29-ի գիշերը հինգաստղանի հյուրանոցում, որտեղ ապրում էին ռուսաստանցիները լսվել են աղջկա բղավոցը, որից հետո 17-ամյա աջիկը ամբողջովին դուրս էր վազել միջանցք, նրան հետապնդել էր ռուս գնդապետը: Թուրքական ոստիկանությունը բռնաբարության կասկածանքով Կոնովալովին տարել էր բաժանմունք:

Հետագայում աղջիկը հրաժարվել էր մեղադրանքներից: Փորձաքննությունը բռնաբարության փաստը չէր հաստատել: Բացի այդ Կոնովալովը ՆԳՆ գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ուներ եւ Ռուսաստանից մեկնելիս պարտավոր էր ստանալ ղեկավարության թույլտվությունը, սակայն նա Թուրքիա էր մեկնել ինքնակամ: