Օգոստոսի 29-ի առավոտյան Բաքվի ոստիկանություն ահազանգ է ստացել, որ մայրաքաղաքի երկաթուղային կայարանում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքվի վայր են մեկնել իրավապահ մարմիների աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայությունը, որոնք անմիջապես սկսել են փնտրել պայթուցիկ սարքը։ Կայարանում եղած մարդիկ տարհանվել են, իսկ ժամանող գնացքները մեկնել այլ կայարաններ։

Հատուկ վարժեցրած շների օգնությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Ներկա պահին իրավիճակը կայարանում կայունանում է եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականցվում՝ ձերբակալելու անանուն զանգի հեղինակին։