Բրիտանացի գիտնականները գտել են կարճատեսության համար պատասխանող մարդու գենը: Արդեն տասը տարի հետո կստեղծվեն աչքի կաթիլներ, որոնք կկանխեն կարճատեսության խորացումը:
Բանն այն է, սակայն, որ ոչ բոլորի մոտ է կարճատեսությունը պայմանավորված գենետիկայով: Գիտնականները համեմատել են 4 հազար բրիտանացի երկվորյակների ԴՆԹ-ները: Պարզվել է, որ նրանցից 45 տոկոսն ունի RASGRF1 գենի շեղում, ինչը երկու անգամ ավելացնում է կարճատեսության հավանականությունը:
Այդ գենը առանցքային դեր ունի աչքի զարգացման եւ տեսողական ազդակներն ուղեղին հաղորդելու մեջ: Հենց այդ գենի հետ կապված խախտումներն են հանգեցնում կարճատեսության, երբեմն նաեւ կուրության, հաղորդում է Utro.ru-ն:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























