Յուրի Լուժկովի պաշտոնազրկումից հետո, Մոսկվայի նոր իշխանությունը` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի գլխավորությամբ, որոշել է Զուրաբ Ծերեթելիի Պետրոս Առաջինի հուշարձանը, որը կանգնեցվել էր 1997-ին, դուրս բերել քաղաքից:

Այդ հուշարձանը համարվում է Լուժկովի դարաշրջանի գլխավոր խորհրդանիշը: 98 մետր բարձրությամբ հուշարձանի տեղադրումը ժամանակին ուղեկցվել է սուր քննադատությամբ, իսկ Լուժկովը մեղադրվել է գիգանտամոլության, անճաշակության համար, հաղորդում է ՌԲԿ-ն: Նոր վայրի մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել: Փաստորեն, Պետրոս Մեծը «լքում» է Մոսկվան Լուժկովի հետ: