Հունգարիայում պայթել է կավահող արտադրող գործարանի պահեստը, ինչից հետո մի շարք թաղամասեր թաղվել են կարմիր գույնի թունաքիմիկատի տակ, հայտնում է Associated Press-ը։
Պայթյունը տեղի է ունեցել Այկա քաղաքում՝ մայրաքաղաք Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա։ Տուժել է Դվեչեր քաղաքը, ուր թունաքիմիկատի տակ է հայտնվել շուրջ 400 տուն, ինչպես նաեւ Կոլոնտար գյուղը։
2 մարդ մահացել է, 7-ը` անհետ կորել, ավելի քան 120-ը մաշկի եւ աչքերի այրվածքներ ստացել։





























