Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին սպասելի է, քանի որ Հայաստանն այդ կազմակերպության ակտիվ մասնակից է: Այդ պատճառով չի կարելի է կապել Սերժ Սարգսյանի մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ, NEWS.am-ի թղթակցին ասել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը:

Նրա խոսքով, Աստանայում Եվրոպայի եւ Եվրասիայի պետությունների ղեկավարների ներկայությունը ղարաբաղյան կարգավորման եւ Հայաստան – Թուրքիա խնդիրների լուծման դիվանագիտական ջանքերի շարունակման գերազանց հնարավորություն կընձեռի:

«Համաձայնեցրած արձանագրությունները, որոնք անցած տարի ստորագրվել են Ցյուրիխում, երկկողմ հարաբերությունները բարելավելու լավ հիմքն են տալիս եւ պետք է որքան հնարավոր է շուտ իրագործվեն», - նշել է Սամութը: