«Մերկ կովբոյը» որոշում է կայացրել առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Ռոբերտ Ջոն Բերքը իր www.nakedcowboy.com կայքում հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արել 2012 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում քվեարկել միայն իր օգտին:
«Ամերիկան կարիք ունի նախագահի, ով հավատում է Ամերիկային: Ես պայքարելու եմ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»,- ասել է երաժիշտը:
Ռոբերտ Ջոն Բերքը երաժիշտ է Նյու Յորքում: Սովորաբար նա ելույթ է ունենում սպիտակ վարտիքով եւ կովբոյի գլխարկով:





























