Մոսկվայում անհայտ անձինք աչք են դրել վիճակախաղի ակումբի շահումների վրա։ Դիմակավորված երեք մարդ ներխուժել են Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ակումբ, գողացել են դրամարկղի փողերը եւ փախուստի դիմել։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Վիճակախաղի ակումբի թիկնապահը, ով վիրավորվել է գազային ատրճանակից, տեղափոխվել է հիվանդանոց։