Այսօր` հոկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Սայաթ-Նովա –Նալբանդյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Նիվա» մակնիշի 649 ՏՍ 62 եւ «Mazda» մակնիշի 06 PP 070 եւ «Opel vectra» մանիշի 14 ՕՕ 675 համարանիշների ավտոմեքենաները:
Վթարի արդյունքում նշված հատվածում խցանվել է երթեւեկությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր ժամանած Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նախ տարածքն ազատեցին հետաքրքրասեր քաղաքացիներից, որից հետո սկսեցին պարզել, թե ովքեր են եղել վթարված ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորները:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում էր Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























