«Հայ կարկառուն օրենսդիր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Բելաջիոյի Գրիշը՝ Գրիգորի Մարգարյանը, չի մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշխատանքներին»` տեղեկացնում է «Ժամանակ»-ը։ «Երեկ երբ նրանից հետաքրքրվեցինք չմեկնելու պատճառների մասին, ասաց, որ Ադրբեջանում Միլի մեջլիսի ընտրություններն են, եւ ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցելու ԵԽԽՎ նիստին։ Եվ քանի որ ԵԽԽՎ նիստը ադրբեջանցիների բացակայությամբ անցնելու է ավելի հանգիստ, ինքն էլ որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության փոխարինող թիմի անդամ, մնացել է ՀՀ-ում։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտությունը ադրբեջանցիների դեմ պայքարում է Բելաջիոյի Գրիշով։ Զարմանալի է միայն այն հանգամանքը, որ հայկական պատվիրակության այս «ծանր հրետանին» այդպես էլ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել ԵԽԽՎ-ում։ Նա մեզ տեղեկացրեց, որ պարտադիր չէ ելույթ ունենալ դահլիճում, ինքն աշխատանք է կատարում ԵԽԽՎ հանձնաժողովներում»,-գրում է օրաթերթը։