Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի ոստիկանատան վրա անհայտ անձինք վառվող հեղուկով շշեր են նետել:
Իրավապահների խոսքով, գիշերը՝ ժամը 00:25-ի սահմաններում Պրեսնենսկի Վալ 38 հասցեում գտնվող ոստիկանական կետի վրա շշեր են նետվել:
Դրանից հետո շենքում հրդեհ է սկսվել, որը հաջողվել է հանգցնել միայն 20 րոպե անց: Ոստիկանները փնտրում են չարագործներին:





























