Ռուսաստանի Դաշնության Պետդումայում պատրաստվում են ուղղումներ մտցնել գովազդի մասին օրենքում, որն արգելում է էքստրասենսներին, մոգերին եւ հեքիմներին տեղադրել  «Կհանեմ թուղթ ու գիրը, կբուժեմ հիվանդություններից, կվերադարձնեմ սիրելիին» բովանդակությամբ հայտարարություններ:

Նախագծի հեղինակները, ովքեր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից են, վստահեցնում են, որ այս ամենի հետեւում կանգնած են խաբեբաներ, որոնք բարոյական եւ ֆիզիկական վնաս են պատճառում  երկրին եւ քաղաքացիներին:

Առողջության պահպանության կոմիտեի տվյալներով, մոգերն ու հեքիմները Ռուսաստանում ավելի շատ են, քան բժիշկներ: Այդ բիզնեսի տարեկան շրջանառությունը կազմում է 2 մլն դոլար: