Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Թեղուտ գյուղում մեկնարկել է Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ ծրագիրը՝ «Դպրոցական սնունդը»:

Կալորիապես հավասարակշռված օգտակար սնունդ կստանան տարրական դասարանների 90 աշակերտներ: Ծրագիրը նախատեսված է 2010-2013թ. համար, իրականացվելու է 149 դպրոցներում Հայաստանի Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում՝ գրեթե 12 հազար երեխաների համար: 

Հումանիտար ծրագրի մեկնարկին մասնակցել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  պետական եւ հասարակական գործիչներ:

Ծրագիրն իրականացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության եւ ԱՊՀ գործերով դաշնային գործակալության մասնակցությամբ:

Նշենք, որ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Հայաստանում դպրոցական նախաճաշերի պարենային ծրագիրը քննարկվել է Նյու Յորքում՝ 2010թ. հունիսի 29-ին: