Լեռնային Ղարաբաղում նախապապատրաստվում են Հանրապետության հռչակաման տոնին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձը:
Այսօր ողջ հանրապետությունում շաբաթօրյակ է, մարդիկ պատրաստվում են մաքուր և բարեկարգ գյուղերով և քաղաքներով դիմավորել հանրապետության ծննդյան 18-րդ տարեդարձը: Մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն մի քանի օր է եռագույն դրոշներով և տոնական պաստառներով զարդարվում են փողոցները: Վերածննդի հրապարակում տոնական համերգի համար բեմուղի է կառուցվել, տեղադրվել է մեծ էկրան, և երեկոնները տոնական երաժշտություն ու խորհրդանշական տեսահոլովակներ են ցուցադրվում:



















