Մի շարք թուրքական, ադրբեջանական եւ հայկական լրատվամիջոցներ սխալ տեղեկություն են տարածել, թե Բրայզայի եւ Ռիկարդոնեի նշանակման հարցը քննարկվելու է հոկտեմբերի 5-ին, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

ANCA-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Սենատը «Պրո ֆորմատ» նստաշրջանում է, իսկ դա նշանակում է, որ որեւէ քվեարկություն Սենատում չի նախատեսվում` նախքան կանոնավոր նստաշրջանի վերադառնալը, ինչը կլինի միայն նոյեմբերի 2-ից հետո»:

Սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը «վետո» են դրել Բրայզայի նշանակման, իսկ սենատոր Բրաունբեքը՝ Ռիկարդոնեի նշանակման վրա: Քվերակությունից առաջ նախ հարկավոր է հանել նշված վետոները: Ելնելով Սենատի հետ կապերից՝ որեւէ հիմք չկա կարծելու, որ սենատորները կհանեն այդ վետոները:

Նշենք, որ քանի որ Սենատը «պրո-ֆորմատ» նստաշրջանում է, գործադիր իշխանությունը չի կարող միջնստաշրջանային նշանակում իրականացնել: Այսկերպ, Ռիկարդոնեն եւ Բրայզան չեն կարող նշանակվել: