Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի կողմից պակիստանցիրներին օգնելու համար կազմակերպված ճաշկերույթի ընթացքում, արդեն հավաքված 2մլն-ին գումարվել է եւս 600 հազար լիրա: Հիշեցնենք, որ խոսքը Պակիստանի սելավներից տուժած բնակիչներին օգնելու մասին է:
Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ` Դավութօղլուի կինը պակիստանցիներին օգնելու համար նվիրաբերել է 30 հազար լիրա եւ համաձայնել 15 օր Պակիստանում կամավոր բժշկական օգնություն ցուցաբերել սելավներից եւ ջրհեղեղներից տուժածներին:





























