Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Մոսկվայի կառավարության աղբյուրները, պնդում են, թե Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը խորհուրդ է տվել Օլեգ Միտվոլին հրաժարականի դիմում ներկայացնել ՌԴ մայրաքաղաքի Հյուսիսային վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

Սակայն Միտվոլը, ով գտնվում է հիվանդանոցում, հերքել է այդ լուրերը:

«Ինձ ոչ ոք նման բան չի խնդրել: Դրա կարիքն էլ չկա, եթե շուտով նոր քաղաքապետ է գալու, որն ինքը կձեւավորի իր թիմը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» եւ հավելել, որ որեւէ դիմում գրելու մտադրություն չունի:

Նշենք, որ օրերս Ռեսինն առաջարկել է տեղափոխել Պետրոս 1-ինի արձանը, որի հեղիանկը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է:

Այդ հուշարձանը համարում են Լուժկովի դարաշրջանի խորհրդանիշներից: Լուժկովին այն ժամանակ մեղադրել են գիգանտիզմի, անճաշակության եւ Ծերեթելիի նկատմամբ անսահման սիրո մեջ: