Նոր Զելանդիայում, որտեղ ոչ մի քուրդ չի ապրում, PKK-ն մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկ։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ճնշման տակ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, թե PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն) ճանաչում են, որպես ահաբեկչական կազմակերպություն։
Այս կապակցությամբ, Թուրքիայի խորհրդարանի նախագահն այս քայլը համարել է ահաբեկչության դեմ պայքարում մի նոր քայլ եւ շնորհակալություն հայտնել Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահին։





























