Ամերիկյան Դենվերից մի խումբ ձեռներեցներ մի քանի ամիս առաջ կատուների համար գինի են սկսել արտադրել՝ «պինո-մյաու» եւ «մուսքեթ»: Այս մասին գրում է Gazetа-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:

Նշվում է, որ գինու որոշ սիրահարներ կցանկանային այն վայելել իրենց սիրելի կատուների ընկերակցությամբ, սակայն ալկոհոլը չափազանց վտանգավոր է ընտանի կենդանիների համար: Այդ պատճառով կատուների համար նախատեսված գինու բաղադրության մեջ ներառված են ջուր, կատվադաղձ եւ բնական բազուկի ներկանյութ:

Apollo Peak ընկերության հիմնադիր Բրենդոն Զավարան պատմել է, որ ամեն ինչ սկսվել է կատակից, սակայն նոյեմբերին գաղափարը վերածվել է կոմերցիոն նախագծի, որը նա կոչել է իր կատվի՝ Ապոլլոնի անունով:

Pinot Meow-ն եւ MosCAT-ը հասանելի են Կոլորադոյի մի շարք խանութներում եւ առցանց-խանութում: