Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ եզրափակիչ ընթերցմամբ ընդունել է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է Հայաստանում Ուսուցչի օրը նշել հոկտեմբերի 5-ին:
Ինչպես նշել է խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Ուսուցչի օրը նշվել է որպես մասնագիտական տոն, իսկ այժմ այն դառնում է պետական տոն:
Հիշեցնենք, որ նախկինում Ուսուցչի տոնը նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ հիմա այն ֆիքսված օր ունի:




























