Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ընն օգտվել է պլաստիկ վիրաբույժների օգնությունից, որ ավելի նմանվի իր պապուն՝ Կիմ Իր Սենին:

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Telegraph թերթը, վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցները, նման ենթադրություն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Հյուսիսային Կորեան տարածել է առաջնորդի թեկնածու Կիմ Չեն Ընի պաշտոնական լուսանկարները:

Հարավկորեացի լրագրողների կարծիքով, լուսանկարներով Կիմ Չեն Ընը շատ նման է Կիմ Իր Սենին: Միեւնույն ժամանակ, ավելի վաղ լուսանկարներում զգալի նմանություններ չկային: Արդյունքում Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ընի արտաքինը փոխվել է վիրաբույժների օգնությամբ:

Հնարավոր է՝ ԿԺԴՀ ղեկավարի որդին նման քայլի է գնացել, որ ավելի ճանաչված լինի, Հյուսիսային Կորեայի շատ բնակիչներ դեռ կարոտով են հիշում Կիմ Իր Սենին: