Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը որոշում է կայացրել, որ այն դասախոսները, ովքեր գլխաշոր կրող ուսանողներին դուրս կհանեն լսարանից, կպատժվեն։
Թուրքական Heberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մի ուսանող բողոք է ներկայացրել, թե իրեն գլխաշոր կրելու համար դասից դուրս են հանել։
Այսպիսով, Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդն այս որոշումով փաստացի թույլատրում է Թուրքիայի բուհերում գլխաշոր կրել։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, այս կապակցությամբ նշել է, թե Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը անկախ մարմին է եւ ինքը չի կարող մեկնաբանել այս որոշումը։
Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը 2008-ին նույնպես գրություն էր ուղարկել համալսարաններին՝ թույլատրել դասերին ներկա գտնվել գլխաշորով ուսանողներին, սակայն վարչական դատարանը այդ որոշումը չեղյալ էր հայտարարել։





























