Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը այսօր Մամուլի ազգային ակումբում, պատասխանելով հարցին, թե պաշտոնական Իրանն ինչպես է վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, ասել է. «Մենք ողջունում ենք ցանկացած հակասության և հակամարտության վերացում տարածաշրջանի երկրների միջև, քանի որ դրանց վերացումը իր հետ կբերի խաղաղություն և կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային առաջընթացին: Այդ առումով Իրանի Իսլամական հանրապետությունը ողջունում է բոլոր նախաձեռնությունները, որոնք կբերեն տարածաշրջանային խաղաղության ու կայունության»: