Աֆղանստանի Բադախշան նահանգում պայթյուն է որոտացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քաբուլում միկրոավտոբուս էր պայթել, որում եղել էին աշխատանքի գնացող անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ ծագումով Նեպալից։
Ահաբեկչության նպատակը Քաբուլի նահանգային խորհրդի ներկայացուցիչ Աթաուլլահ Ֆայզանիի մեքենան է եղել։





























