ԱՄՆ-ի հարավ արեւմտյան Նյու Մեքսիկո նահանգի Ազգային արգելոցում մարաթոնի մասնակցի վրա արջ է հարձակվել:
Նյու Մեքսիկո նահանգի Ձկնորսության ու որսորդության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն միջադեպը կատարվել է շաբաթ Valles Caldera Ազգային արգելոցում: Դեպարտամենտը խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ տեղանք այցելելուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հհարձակման հետեւանքով կինը մի քանի վիրավորում է ստացել՝ գլխի, վզի ու մարմնի վերեւի մասում: Վնասվածքները կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում, նշված է հաղորդագրության մեջ: Մինչեւ փրկարարների թիմի ժամանելը տուժած աղջկան օգնել են մարաթոնի մյուս մասնակիցները: Ավելի ուշ կնոջը ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:
Հիմա որոնում են արջին, որպեսզի նրան քնաբեր ներարկում անեն ու ստուգեն նրա մոտ կատաղության վարակի առկայությունը:





























