Team Sauerland եւ Anschutz Entertainment ընկերությունները վերջնակա որոշում են կայացրել IBF միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամյանի եւ միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորի հանդիպման տեղի ու ժամկետի վերաբերյալ։ Այս բռնցքամարտիկների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին բեռլինյան O2 արենայում, հաղորդում է Fightnews.com-ը։

Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի է ունենալու Showtime ընկերության կազմակերպած մրցաշարի շրջանակներում։ Նախկինում նախատեսվում էր, որ նրանց մեջ մենամարտը կկայանա հոկտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, որ հայկական բռնցքամարտիկը ոչ հեռավոր անցյալում հրաժարվել էր IBF վարկածի միջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսից, որպեսզի անցնի գերմիջին քաշային կարգ եւ հանդես գա «Super Six World Boxing Classic» աննախադեպ մրցաշարում՝ աշխարհի 6 չեմպիոնների մասնակցությամբ։

Միջին քաշայինների առաջնությունը մեկնարկելու է 2009թ-ի հոկտեմբերին եւ շարունակվելու է մինչեւ 2011 թ-ը։