Եվրոպական Միությունը վեց ամսով կերկարաձգի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Լյուքսեմբուրգում ԵՄ-ի խորհրդի նիստի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քանի որ այդ պատժամիջոցները կերկարաձգվեն վեց ամսով, բանավեճ է անհրաժեշտ` հասկանալու, թե արդյոք կոնկրետ տեղաշարժեր կլինեն, հնարավոր կլինի ընդառաջ քայլ կատարել: Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել պայմանները, ռուսաստանցիները եւ ուկրաինացիները պետք է կատարեն մինսկյան համաձայնությունների իրենց մասը», — ասել է նա:
Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ տվյալ հարցի շուրջ բանավեճը տեղի կունենա մոտակա գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել հունիսի 28-29-ին:





























