ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետը լքում է իր պաշտոնը, հայտնում է CNN-ը:

«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, որը Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին ռեկորդ էր սահմանել` գրեթե 14 մլն ձայն հավաքելով, հայտնել է, որ Կորի Լեւանդովսկին այլեւս չի զբաղեցնի իր պաշտոնը», — հայտնել է Թրամփի ներկայացուցիչ Հաուփ Հիքսը: 

Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է  կուսակիցների կողմից Թրամփի ուժգնացած քննադատության ֆոնին, երբ նա հանրապետականների միակ թեկնածուն էր դարձել: