Գյումրու քաղաքապետ ` Սամվել Բալասանյանը հունիսի 25-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին նվեր է պատրաստել:Քաղաքապետի մամուլի  խոսնակի ժ/պ Սոնա Առաքելյանն այսօր՝ հունիսի 20-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նվերը լինելու է Գյումրու խորհրդանիշերից մեկը պատկերող նկար եւ արծաթյա կլկլան (մուշուրբա):

Սրբազան քահանայապետին նվեր պատրաստել են նաեւ մի խումբ գյումրեցիներ, ովքեր ներկա են գտնվելու պատարագին եւ հույս ունեն, որ կկարողանան իրենց նվերներն անձամբ հանձնել:

Հռոմի սրբազան քահանայապետի ձեռամբ մատուցվելիք պատարգին արդեն 25050 քաղաքացի է գրանցվել եւ նույնքան հրավիրատոմս արդեն տպագրվել է: Պատարագին քաղաքացիները Վարդանաց հրապարակ ներկայանալու են անձնագրերով: