Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները 6 ամսով կերկարաձգվեն: Լյուքսեմբերգում կայացած ԵՄ Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն: Նա նաեւ կողմ է արտահայտվել պատժամիջոցների փուլային վերացման շուրջ քննարկմանը:

«Պատժամիջոցները եւս վեց ամսով երկարաձգելու հետ կապված՝ քննարկում է անհրաժեշտ, հասկանալու համար, որ եթե որեւէ առաջընթաց լինի, ապա կարելի է ընդառաջ քայլ անել: Ուզում եմ, որ ԵՄ Խորհրդի հաջորդ նիստում քննարկում լինի, քանի որ այդ պատժամիջոցների նպատակահարմարությունը պետք է որոշվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Մեզ ձեռնտու չէ պատժամիջոցներն ավտոմատ շարունակելը, մենք ուզում ենք, որպեսզի քննարկում լինի»,- ասել է Ժան-Մարկ Էյրոն:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, հունիսի 28-29-ին նախանշված ԵՄ գագաթաժողովի ընթացքում պատժամիջոցների չեղարկման հարցով քննարկում չի ակնկալում: