Չելյաբինսկի բնակիչ Արսեն Աղայանը Եկատերինբուրգում ընթացող «Ոսկե վագր» վարպետաց մրցաշարում համաշխարհային ռեկորդ է սահմանել` «առանց շապիկի պառկած ձգում» վարժությունում։

«Արսենն սկսեց 120 կգ քաշից, իսկ չորրորդ փորձի ժամանակ հանդիսատեսի ծափահարությունների ներքո բարձրացրեց 145 կգ ծանրություն՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։ 150 կգ նրան, սակայն, չհաջողվեց բարձրացնել»։

«Որո՞նք են իմ գաղտնիքները։ Ես նունիսկ մարզիչ չունեմ։ Ինքս եմ մարզվում։ Հնարավոր է՝ հայկական գեներն են խոսում։ Հայրս էլ ուժեղ մարդ է՝ չնայած տեսքից չես ասի»,- «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է հերոսը։

Եկատերինբուրգում տեղի ունեցած մրցաշարից հետո Արսենին հրավիրել են հայաստանյան եւ ադրբեջանական մի շարք մրցումների։ Մինչ այս՝ ռեկորդը պատկանում էր ռուսաստանցի Իվան Կոռոլյովին։ Իր ռեկորդի համար Աղայանը կստանա «Ռուսաստանի սպորտի վարպետ» կոչումը։