Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատի է տվել իտալական, ֆրանսիական եւ իսպանական լրատվամիջոցներին, իր կյանքի մասին իբր զրպարտչական նյութեր տպագրելու համար: Այս մասին հաղորդում է նրա դատապաշտպան Նիկոլո Գեդինին:

Բեռլուսկոնիի իրավաբանները դատի են տվել ֆրանսիական Nouvel Observateur թերթին «Սեքս, իշխանություն եւ սուտ» հոդվածի համար, նաեւ իսպանական թերթին` միլիարդատիրոջ՝ Սարդինիայում գտնվող վիլլայում մերկ հյուրերի նկարներ տպագրելու համար: Հայց է ստացել նաեւ իտալական La Repubblica-ն, որը անընդհատ անդրադարձել է Բեռլուսկոնիի անձնական կյանքին: Գեդինին տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող լրատվամիջոցներից մեկը եւս կարող է նման հայց ստանա:

Իտալիայի վարչապետը կարծում է, որ բրիտանական The Times-ում իր հասցեին գրված քննադատական հոդվածների թիկունքում կանգնած է մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոկը:

Հիշեցնենք, որ հուլիսին լրատվամիջոցները հոդվածներ էին տպագրել, որտեղ Բեռլուսկոնին մեղադրվում էր անչափահաս աղջիկների եւ եւ թանկ վճարվող պոռնիկների հետ կապերի մեջ: Դրանից հետո վարչապետը խոստովանել էր, որ ինքը «սուրբ չէ» եւ խոստացել էր շարունակել երկրի կառավարումը մինչեւ իր ժամկետի ավարտը: