Ուսուցչի օրվա կապակցությամբ, կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար, հանրապետության մի շարք մանկավարժների այսօր` հոկտեմբերի 5-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը Արմեն Աշոտյանը շնորհել է պարգեւներ` ՀՀ ԿԳՆ 5 «Ոսկե հուշամեդալ» եւ 12 պատվոգիր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսության ընթացքում, Հայաստանի ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրվել են`
Ջուլիետա Խոյեցյան – Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
Թամարա Թովմասյան – Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի,
Գայանե Խանամիրյան - Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի,
Սուրեն Սարգսյան – Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 դպրոցի անգլերենի ուսուցիչ:
Հայաստանի ԿԳՆ պատվոգրով պարգեւատրվել են`
Գրետա Թունյան – ք. Երեւան, թիվ 136 դպրոցի տնօրեն,
Հասմիկ Եղիազարյան – Գեղարքւոնիքի մարզ, Գանձակի թիվ 1 դպրոցի տնօրեն,
Ռեհան Սարգսյան – Արագածոտնի մարզ, Օշականի Փ. Բաբկենյանի անվ. հիմնական դպրոցի տնօրեն,
Ռուզաննա Հայրապետյան – Արարատի մարզ, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն,
Կիմա Եսայան – Արարատի մարզ, Արարատի թիվ 2 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի,
Արուսյակ Մուրադյան – Արմավիրի մարզ, Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն,
Կարինե Հովհաննիսյան – Շիրակի մարզ, Մարալիկի թիվ 1 դպրոցի տնօրեն,
Լյուդմիլա Կարապետյան – Շիրակի մարզ, Գյումրու թիվ 11 միջն. դպրոցի անգլերենի ուսուցչուհի,
Գայանե Փանոսյան – Կոտայքի մարզ, Չարենցավանի ավագ դպրոցի տնօրեն,
Մարգարիտա Հովհաննիսյան – Կոտայքի մարզ, Քասախի թիվ 2 միջն. դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
Սոնյա Իսրայելյան – Սյունիքի մարզ, Կապանի թիվ 9 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի,
Իվան Գոգչյան – Լոռու մարզ, Վանաձորի թիվ 13 միջն. դպրոցի տնօրեն, հայոց եզվի ուսուցիչ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի անվանակարգերում պարգեւատրվել են`
Թամարա Թովմասյան – Գեղարքունիքի մարզ, Մարտունու թիվ 2 դպրոց, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի` «Նվիրում երեխաներին» անվանակարգում,
Կարապետ Մուրադյան – Արմավիրի մարզ, Լուսագյուղի միջն. դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ` «Ավանդույթները եւ նորարարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում,
Արեւհատ Քոլայան - Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի թիվ 1 դպրոց, մաթեմատիկայի ուսուցչուհի` «Ազգային ավանդույթները պահպանելու եւ փոխանցելու համար» անվանակարգում:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի անվանակարգերում պարգեւատրվել են`
Համլետ Քարամյան- Երեւան, թիվ 185 դպրոցի տնօրեն` «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար» անվանակարգում ,
Խորեն Փնջոյան – Լոռու մարզ, Վանաձորի թիվ 10 դպրոցի տնօրեն` «Հայրենասիրական եւ գեղագիտիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում,
Ռուբիկ Գիշյան - Տավուշի մարզ, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի տնօրեն` «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար» անվանակարգում:
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անվանակարգերում պարգեւատրվել են`
Լուսինե Ավետիսյան – Գեղարքունիքի մարզ, Մարտունու թիվ 3 մանկապարտեզի դաստիարակ` «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում,
Սոֆյա Նիկողասյան – Արարատի մարզ, Սուրենավանի մանկապարտեզի դաստիարակ` «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգում,
Արմինե Այվազյան -Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի դաստիարակ` «Բնությանն կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգում:




























