ՌԴ Դաշնության խոհրդի միջազգային հարցերով հանձնաժողովը գործադիր իշխանության դաշնային մարմիններին խորհուրդ է տալիս քննարկել ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՏՄ անդաամ երկրների զբոսաշրջիկների համար էլեկտրոնային վիզաներ ներդնելու հնարավորությունը, նաեւ նվազեցնել վիզաների արժեքը ՉԺՀ –ից ժամանողների համար:

«Ալթայի երկրամասում հանձնաժողովի արտագնա նիստում քննարկելու ենք այդ թվում ՉԺՀ-ի վերաբերյալ առաջարկները՝ վիզաների արժեքը նվազեցնելու, ԲՐԻԿՍ, ՇՀԿ ու ԵՏՄ երկրների համար Էլեկտրոնային վիզաներ ներդնելու մասին», - հայտնել է հանձնաժողովի նախագահ Կոսնտանտին Կոսաչեւը:

Նա նշել է, որ այս առաջարկները հանձնաժողովի խորհուրդներն են գործադիր իշխանության դաշնային մարմիններին: Կոսաչեւը հույս է հայտնել, որ նման որոշումներ մոտ ապագայում կկայացվեն:

«Զբոսաշրջիկների մոտ 20-30 տոկոսը ճամփորդության մասին որոշումը վերջին պահին է կայացնում: Սա միջազգային զբոսաշրջային շուկայի հսկայական սեգմենտ է: Կան վիզային, լոգիստիկ խոչընդոտներ, որոնց պատճառով մենք կորցնում ենք շուկայի մեծ մասը»:,- մեջբերել է Կոսաչեւի խոսքը Ալթայի երկրամասի աշխատակազմի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ վիզային ռեժիմի պարզեցման առաջարկը խորհուրդ է տրվել քննարկել Տրանսպորտի նախարարությունում: Փորձագետների կարծիքով որոշումը պետք է ընդունվի երկրների համար փոխշահավետ հիմքով: