Այսօր` հոկտեմբերի 5-ին, Ջերմուկում մեկնարկեց շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը 3-րդ միջազգային հուշամրցաշարը` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Լեհաստանի 63 շախմատիստների, այդ թվում 16 գրոսմայստերների մասնակցությամբ: Ամենաբարձր վարկանիշն ունի Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը` 2613: Մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար է: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին: