Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին հունիսի 21–ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 6 սահմանապահ է զոհվել։ Այս մասին ասված է երկրի ԶՈւ հայտարարության մեջ, որը հրապարակել է թագավորության պաշտոնական հեռուստաալիքը։

«Զոհվել է 6 սահմանապահ, 14-ը վիրավորվել են Ռուքբանի շրջանում ականապատ մեքենայի պայթյունից»,– ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ ականապատ մեքենան պայթել է Հորդանանի եւ Սիրիայի հետ սահմանին տեղակայված փախստականների ճամբարից ոչ հեռու։

Հորդանանի սահմանին ահաբեկչությունը տեղի է ունեցել Ամմանի հյուսիսում Հորդանանի հատուկ ծառայությունների գրասենյակի վրա հարձակումից 2 շաբաթ անց։

Հիշեցնենք, որ Հորդանանն արդեն գրեթե 2 տարի ԻՊ–ի դեմ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի անդամ է։