Ռազմագիտության եւ հասարակագիտության կենտրոնի իրականացրած հարցման արդյունքներով գերմանացի զինվորականների մեծամասնությունը դժգոհ է իր սեփական զենքի որակից, գրում է Bild թերթը:

Եվ այսպես, հարցմանը մասնակցած 800 զինվորականների միայն 8 տոկոսն է հայտարարել, որ գոհ է իրեն ամրակցված զենքի որակից: 43 տոկոսը կամ բոլորովին չի վստահում այդ զենքին կամ «ավելի շատ չի վստահում», 28 տոկոսը վստահում է իր զենքին, իսկ 16 տոկոսը «ավելի շատ վստահում է»:

Բունդեսվերի զինծառայողների միության նախագահ Անդրե Վյուսթների կարծիքով հետազոտության արդյունքները վկայում են զինվորականների զենքի աղետալի վիճակի մասին: