Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ  է Արեւմուտքի հետ բանակցություններ սկսել իր միջուկային ծրագրի շուրջ:

«Իրանը կողմ է բանակցություններին, սակայն հետ չի կանգնի իր իրավունքներից:  Մենք հաստատում ենք, որ կողմ ենք բանակցություններին, որոնք կբերեն Իրանի իրավունքների ճանաչմանը»,-հայտարարել է Մեհմանփարաստը:

Նրա խոսքով, Իրանն առաջարկել է  «5+1» ձեւաչափով բանակցություններ անցկացնել` նախարարների մակարդակով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կուլիսների հետեւում, սակայն մյուս կողմում եղած տարաձայնությունների պատճառով դա չի կայացել:

Իրանը հաստատում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի, Թուրքիայի միջեւ ստորագրած թեհրանյան համաձայնագրի շուրջ: Թեհրանը հայտարարում է, որ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ արդյունք չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլեր չեն ձեռնարկվել ճանաչելու միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու Իրանի իրավունքը: