Սոցիալական ծառայություններն Ավստրիայի 34-ամյա բնակչուհի Էվելին Մյուլլերից խլել են երկու երեխային: Պաշտոնյաները կարծում են, որ ցածր IQ-ն նրան թույլ չի տա նորմալ դաստիարակել տղային եւ աղջկան: Նախատեսված է երեխաների համար ավեի բարձր ինտելեկտով խնամակալ ընտանիք գտնել, հայտնում է The Local պարբերականը:
Մյուլլերի երեխաներին, որոնցից ավագը երկու տարեկան է, խլել են ընտանիքից եւ տեղավորել են մանկատանը:
Կնոջ IQ-ի մակարդակը 64 միավոր է գնահատվել: Նման կամ ավելի ցածր ցուցանիշը, պնդում է պարբերականը, հանդիպում է 122 մարդուց մեկի մոտ: Ստորին Ավստրիայի դաշնային երկրամասում Շտատցենդորգ գյուղական համայնքի սոցիալական ծառայությունները կարծում են, որ մտավոր նման գործակիցը բավարար չէ երեխաներ դաստիարակելու համար:
Մյուլլերը պաշտպանության համար դիմել է Fly բարեգործական կազմակերպությանը, որն էլ իր հերթին գործի մեջ ներգրավել է երկրում հայտնի փաստաբան Նիկոլաուս Ռաստին:
Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալն ի վիճակի է կատարել ծնողական պարտականությունները: Նրա ինտելեկտը հերիքել է միջնակարգ կրթություն ստանալու համար, նշանակում է` կկարողանա նաեւ երեխաներին հոգ տանել:





























