Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի մազափունջը: Նմուշը գնահատել են 4 հազար դոլար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Mirror-ին: Փորձագետների խոսքով, վերջնական գինը կարող է անհամեմատ ավելի բարձր լինել:
Աճուրդի տունը մազերը ստացել է Մադամ Տյուսոյի թանգարանի նախկին աշխատակցուհուց: 1980-ականներին Վենդի Ֆարյեն արտիստի քանդակի համար կեղծամ էր պատրաստում եւ որոշել էր իր համար պահել նրա մազերի մի մասը:
Աճուրդի մասնագետ Մարգարետ Բարրետը նշել է, որ անցյալում Heritage Auctions-ը հայտնի մարդկանց շատ մազափնջեր է վաճառել, բայց դեռ երբեք աճուրդի չի հանել Բոուիի մազափունջը: Աճուրդը տեղի կունենա հունիսի 25-ին` Լոս Անջելեսում:





























