Նավթի Brent տեսակի գինը հունիսի 21-ին լոնդոնյան ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 1 բարելը 50 դոլարից: Երեւանի ժամանակով 18:38-ին այն 49.5 դոլար արժեր՝ մեկ բարելի դիմաց:
Ամերիկյան WTI-ն էլ էժանացել է 1.7%-ով՝ հասնելով 49.14 դոլարի: Այս մասին գրում է Lenta-ն:
Գներն անկում են գրանցում անորոշության ֆոնին, որը շուկայում առաջացել է՝ կապված Եվրամիությանը Մեծ Բրիտանայի անդամակցությունը դադարեցնելու հարցով հանրաքվեի հետ, որը կայանալու է հունիսի 23-ին: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակի դեպքում նավթի պահանջարկը կարող է նվազել:




























