Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, «Հատիս» բասկետբոլային ակումբի խորհրդի անդամ Րաֆֆի Նիզիբլյանի եւ «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի մամուլի ասուլիսը նվիրված էր կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական մրցաշրջանին:
Այս տարի թիմը համալրել են Քրիստինե Քեփենեկյանը, Քիաննա Չենին, Էրիկա Դեւիսը, Բրիտանի Դենսոնը եւ Չապդելայնը: Պահեստայինների թվի շնո8հիվ թիմի գլխավոր մարզիչն այս տարի հույս ունի ավելի լուրջ հաջողության հասնել: Նվազագույն նպատակը խմբային փուլը հաղթահարելն է:
Հրաչյա Ռոստոմյանն ակումբի կարճատեւ, բայց ակտիվ գործունեության գլխավոր արդյունքը համարում է բասկետբոլի մասսայականացումը Հայաստանում։ Արդեն այսօր Հայաստանում բասկետբոլով մարզվող 9 հազար մարդ կա։




























