Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր` հոկտեմբերի 5-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է 2010թ. անցած ինն ամսվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի Հանրապետության ղեկավարին:
Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Խորհրդակցության ավարտին Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ:



























