ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մասնակցել է Ջեյմս Քորդենի «ավտոմոբիլային կարաոկեին», հայտնում է Variety-ն: Late Late Show հաղորդման համար Carpool Karaoke-ից մի դրվագ նկարահանվել էր Վաշինգթոնում: Նկարահանումները կայացել էին հունիսի 21-ին:

Թե երբ կկայանա Միշել Օբամայի մասնակցությամբ կարաոկեի շնորհանդեսը, եւ թե ինչ երգեր է նա կատարել, հայտնի չէ:

Հայտնի դեմքերի մասնակցությամբ Carpool Karaoke-ն մեծ ժողովրդականություն է վայելում եւ համացանցում դիտումների մեծ քանակ է ապահովում: Կարաոկեում երգել են նաեւ Ջորջ Քլունին, Ջուլիա Ռոբերթսը, Ադելը եւ այլք: