Աշխարհահռչակ U2 ռոք խմբի երաժիշտները Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին կոչ են արել հունիսի 23-ի հանրաքվեի ընթացքում քվեարկել ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին: Նրանց ուղերձը հրապարակվել է իռլանդական խմբի Instagram-ի պաշտոնական էջում:

Ըստ ՏԱՍՍ-ի, իրենց կոչը երաժիշտներն ուղեկցել են կարճ տեսահոլովակով: «Մենք միասին կամուրջներ ենք կառուցել, եկեք սահմաններ չկանգնեցնենք: Brexit-ը (British exit) կազդի Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վրա: Սատարեք առաջընթացը, քվեարկեք մնալու օգտին»,- ասված է տեսագրության լուսագրերում:

«Առանց Մեծ Բրիտանիայի Եվրոպան մեզ աներեւակայելի է թվում: Բոնո, Էջ, Ադամ, Լարի»,- մեկնաբանությունում գրել են U2-ի անդամները: