Մինչեւ հիմա Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցներն արդյունավետ չէին: Այս մասին հունիսի 22-ին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Նրա համոզմամբ, ԵՄ-ն չի կարող խոսել Եվրոպայում ընդհանուր անվտանգության ճարտարապետության մասին՝ չներառելով Ռուսաստանին: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող շատ առաջ գնալ՝ վերադառնալով «սառը պատերազմին»,- ասել է Ցիպրասը՝ պատասխանելով ՌԴ-ի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների հետ կապված իրադրությունը մեկնաբանելու՝ խորհրդարանականներից մեկի խնդրանքին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հույն պաշտոնյայի կարծիքով, հարկավոր է դատապարտել նրանց գործողությունները, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բայց, արձանագրելով այդ խախտումները, պետք է «ձգտել համագործակցության, համաձայնության հասնելու, միջազգային իրավունքին հետեւելու միջոցներ գտնել եւ դա անել երկխոսության եւ բանակցությունների միջոցով»:





























